ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.05.2019 | 00:05

Չար ծնունդն անիծում է իր հորը և իր մորը չի օրհնում։ Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լվացել իր հոգու կեղտը։ Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի, և գոռոզ են նրա թարթիչները։ Չար ծննդի ատամները սուսեր են, և ժանիքները` դանակներ, երկրիս խոնարհներին և աղքատ մարդկանց կեղեքելու և ուտելու համար։


Առակներ 30. 11-14

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ